Պաշտպանական մարտավարությունը սահմանին խայտառակություն է, զորքի 50 տոկոսը գտնվում է խրամատում. Ժիրայր Սեֆիլյան

 

Մեր երկրի պաշտպանական մարտավարությունն այսօր սահմանին խայտառակություն է, 1994-ից սկսած մինչև էսօր մեր զորքը մեր ձեռքով մաշվում է, մեր զինված ուժերի 50 տոկոսը գտնվում է խրամատներում: Այս մասին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

«Սա հիմարության գագաթնակետն է, նույնիսկ պատերազմի ժամանակ մենք այդպիսի բան չենք արել, բայց, չգիտես ինչու, մինչև օրս այդ մարտավարությունը շարունակվում է, ինչի արդյունքում մենք հյուծվում ենք: Մեր թուլացման արդյունքում է, որ թշնամին սողացող պատերազմ է սկսել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա ընդգծեց, որ հնարավորություն կա սահմանը պահել ավելի քիչ զոհեր տալով:

«Մենք պետք է կառուցվածքային փոփոխություններ անենք, որը մի քիչ ծախս է պահանջում: Մեր երկիրը ներքին զորքերի կարիք չունի: Կարող ենք ունենալ մեկ գումարտակ: Ներքին զորքեր պահելու փոխարեն պետք է պահենք սահմանապահ բանակ, որտեղ 18 տարեկաններ չեն լինի։ Մեր տեղեկություններով արդեն 1500 հոգի դիմում է գրել ներքին զորքերից դուրս գալու համար և տարբերությունը մեր և Նիկոլի միջև նրանում է, որ մենք դա կարող ենք անել շատ ավելի կտրուկ և կարճ ժամկետում»,- նշեց նա:

 

https://www.tert.am/am/news/2018/12/01/Sefilyan/2860341

Be the first to comment on "Պաշտպանական մարտավարությունը սահմանին խայտառակություն է, զորքի 50 տոկոսը գտնվում է խրամատում. Ժիրայր Սեֆիլյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ