Մինչեւ չհամոզվեմ, որ կարող է աշխատել, չեմ նշանակում. Մարությանը՝ Շենգավիթի ղեկավարի մասին

 

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նշանակումը աղմկահարույց եղավ: Սոցիալական ցանցերում ու մամուլում նշվում էր, որ 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանը մինչ այդ որեւէ տեղ չի աշխատել, բայց հիմա, փաստորեն, նրան է վստահվել մի ամբողջ վարչական շրջան:

Քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իր ընտրությունը կանգ առել Ռազմիկ Մկրտչյանի վրա եւ արդյո՞ք նա աշխատանքային փորձ ունի, որովհետեւ վարչական շրջանի ղեկավարի կենսագրությունը գտնել մեզ չէր հաջողվել: Այն տեղադրված չէ նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

 

«Ընդհանրապես յուրաքանչյուր նշանակման հետ կապված ինչ-որ մի բան ասում են մարդիկ: Դուք դա եք նկատել, ես էլ ուրիշն եմ նկատել, բայց չեմ ասի ձեզ (ժպտում է-խմբ.): Չկա մի նշանակում ոչ միայն Երեւանի քաղաքապետարանում, այլ ընդհանրապես աշխարհում, որի մասին միայն մի կարծիք լինի: Եւ դա շատ լավ է»,- նախ՝ ասաց քաղաքապետը, ապա հավելեց.

«Ռազմիկ Մկրտչյանն ունի աշխատանքային փորձ: Ես մինչեւ չեմ հետազոտում, մինչեւ չեմ համոզվում, որ մարդը կարող է աշխատել այդ պաշտոնում, երբեք ոչ մի նշանակում չի լինում: Սա առաջինը: Եվ երկրորդը՝ ոչ մի նշանակում հավերժ չէ: Եթե մարդիկ, որոնք նշանակվել են, կապ չունի՝ վարչական շրջանի ղեկավարներ, վարչության պետեր եւ մյուսներ, եթե իրենք չեն արդարացնի իրենց աշխատանքով, ապա բնականաբար կփոփոխվեն հետագայում: Մեզ պետք է միայն արդյունք»:

http://www.armtimes.com/hy/article/149399

Be the first to comment on "Մինչեւ չհամոզվեմ, որ կարող է աշխատել, չեմ նշանակում. Մարությանը՝ Շենգավիթի ղեկավարի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ